Իրանի ԱԳՆ-ն եվրաեռյակին զգուշացրել է ԳՀՀԾ-ի շուրջ վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման որոշման հետեւանքների մասին
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան պետք է պատրաստ լինեն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման որոշման հետեւանքների մասին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, հաղորդում է IRNA-ն:
«Եվրոպական եռյակի գործողությունները թույլ եւ պասիվ քայլ են: Վեճերի կարգավորման մեխանիզմը գործարկվել է Իրանի կողմից, երբ Իրանի արտաքին գործերի նախարարը մեկ տարի առաջ պաշտոնական նամակ ուղարկեց համատեղ հանձնաժողովի համակարգողին, այդ պատճառով այժմ ո՛չ գործընթացի տեսանկյունից, ո՛չ գործնական տեսանկյունից ոչ մի նոր բան տեղի չի ունեցել»,- հայտարարել է Մուսավին:
Նրա խոսքով՝ ցանկացած ապակառուցողական միջոց համապատասխան վճռորոշ պատասխան կստանա:
Հիշեցնենք, ո Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան հայտարարել են ԳՀՀԾ-ի շուրջ վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման մասին համաձայնագրի շրջանակում պարտավորությունների մի մասի իրականացումից Իրանի հրաժարվելու պատճառով: