Իրանի իշխանությունները խոցված ինքնաթիռի գործով ձերբակալություններ են կատարել
Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով: Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այդ գործով մարդիկ են արդեն ձերբակալվել, սակայն մենք դեռեւս հետաքննության սկզբնական փուլում ենք»,- նրա խոսքը մեջբերում է ILNA գործակալությունը: Նա հավելել է, որ «կդիտարկվեն այդ հարցի (ինքնաթիռի կործանման) բոլոր ասպեկտները»:
Նրա խոսքով՝ «այսօրվա դրությամբ բազմաթիվ մարդիկ են ներգրավված հետաքննության մեջ»: «Մեր գործընկերները մինչեւ երեկոյան ժամը 11-ը զբաղված են այդ աշխատանքներով»,- հավելել է Իսմայիլին: