ԱՄՆ-ից գենետիկները լույս արձակող կատուներ են ստեղծել
Մթի մեջ լույս արձակող կատուները, որոնց գենետիկ խմբագրման նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծել են ԱՄՆ-ից գիտնականները, իրականություն են, որոնց մասին հազիվ թե երազեին ֆանտաստ գրողները։ Հետազոտողներն ասում են, որ կատուներին ստիպել լույս գեներացնել հաջողվել է գենետիկ հերթականության օգնությամբ, որոնք փոխառնվել են լուսատու մեդուզաներից, հայտնում է Planet- today-ը։
Խոսքը մի նախագծի մասին է, որը իրականացվում է դեռեւս 2000-ականներից՝ ամերիկյան գիտնականները օգտագործել են իրենց կորեացի գործընկերների գյուտերը եւ ստեղծել են կատուներ, որոնց օրգանիզմում առկա է կանաչ ֆլուորեսցենտիկ սպիտակուց։ Ինչու՞։ Լավ հարց է։ Հավանաբար, գիտնականները դա արել են պարզապես նրա համար, որ կարողացել են։ Կատուներին, իհարկե, ոչ ոք չի հարցրել, թե ուզում են արդյոք նրանք կանաչ լույս արձակել։
«Եթե տնային կատվի գենոմի մեջ լուսատու ծովային մեդուզաների ԴՆԹ-ի որոշ մասեր ավելացվեն, ապա կարելի է լույս արձակող կատու ստանալ։ Մենք դա վաղուց էինք կռահում, սակայն գենետիկ խմբագրման տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս նման հնարքներ իրականացնել, վերջերս են հայտնվել»,- պատմում են կատուների նոր տեսակի ստեղծողները։
Ենթադրվում է, որ այս նախագիծը գործնական կիրառում, այնուամենայնիվ, ունի։ Տեխնոլոգիաները, որոնց օգնությամբ գիտնականները խմբագրում են կատուների գենոմը, պետք կգան մարդկանց ԴՆԹ-ին միջամտելու համար։ Սակայն ոչ նրա համար, որ մարդիկ կանաչ լույս տան, այլ որպեսզի մարդկությունը ազատվի չբուժվող ժառանգական հիվանդություններից։