Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-ը պաշտպանում է կուսակրոնությունը
Նախկին պոնտիֆիկ Բենեդիկտոս XVI-ը կաթոլիկ քահանաների համար կուսակրոնության պահպանումը անհրաժեշտ է համարում։ Իր «Մեր սրտերի խորքից» գրքում նա պաշտպանում է եկեղեցու սպասավորների կուսակրոնությունը։ Բենեդիկտոսն ընդգծում է, որ «ընդամենը մոտ 1000 տարի առաջ կաթոլիկ քահանաների համար կայուն ավանդույթ դարձած կուսակրոնությունը մեծ նշանակություն ունի», հայտնում է Euronews-ը։
Այն, ինչպես հաստատում են Վատիկանի նախկին ղեկավարը եւ նրա համահեղինակ կարդինալ Ռոբեր Սարան, անհրաժեշտ է, քանի որ «եկեղեցու սպասավորին թույլ է տալիս կենտրոնանալ իր կոչումի վրա»։
Դիտորդները նշում են, որ երկու պահպանողական հայացքների տեր կրոնական մեծությունների աշխատանքի հրատարակումը կարող է մեկնաբանվել նաեւ որպես գործող կանոնները չփոխելու կոչ՝ Ֆրանցիսկոս պապին։
Երեք տարի առաջ Վատիկանի ներկայի ղեկավարը հնարավոր էր համարել ամուսնացած տղամարդկանց ձեռնադրումը։ Այդ խոսքերը սկիզբ էին դրել մի բանավեճի, որը շարունակվել է սինոդի անցյալ տարվա հոկտեմբերին կայացած նիստում։