Մեծ Բրիտանիայից ընտանիքը տեղափոխվել է ճանապարհորդությունների համար ավտոֆուրգոն
Մեծ Բրիտանիայից Ռոզի եւ Դեն Բիսոնները վաճառել են իրենց տունը եւ ստացած գոմարով ավտոֆուրգոն են գնել, վառելիք ու երեխաների հետ մեկնել են շուրջերկրյա ճանապարհորդության։ Ամուսինների պատմությունը ներկայացրել է Mirror-ը։
Գաղափարը Ռոզին է հղացել այն բանից հետո, երբ Facebook-ում տեսել է մի էջ, որի տերերը պատմում են, թե ինչպես են իրենք սովորեցնում իրենց երեխաներին ճանապարհորդել։ Աղջիկը երկար չի մտածել եւ ամուսնուն առաջարկել է արմատապես փոխել իրենց կյանքը։ Տան վաճառքից մեկ օր անց նրանք գնել են մի քանի ննջարանով 7 մետրանոց ֆուրգոն եւ ավելի քան 27 000 դոլարի դիզելային վառելիք։ Անիվների վրա տան վերանորոգման հարցում նրանց օգնել են ընկերներն ու հարազատները, հայտնում է «Моя планета»-ն։
Ընտանիքն արդեն հասցրել է լինել «Գահերի խաղը» ֆիլմի նկարահանման տեղերում՝ Իսպանիայում, Ֆրասնսիայում եւ ուղտերով ման է եկել Սահարայում։ Ռոզիի եւ Դենի երեխաները դպրոցականներ են։ Նրանց ուսուցմամբ ծնողներն իրենք են զբաղվում։ Ռոզին համարում է, որ աշխարհին հետեւելը դրա ճանաչման ավելի լավ միջոց է, քան դասարանում դասագրքերով սովորելը։ Այս տարի ընտանիքը ծրագրում է լինել Իտալիայում, Սլովենիայում, Խորվաթիայում, Չեռնոգորիայում, Բոսնիայում եւ Հերցոգովինայում, Ավստրիայում, Շվեյցարաիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Դանիայում։