ՌԴ ԱԳՆ-ն «Աերոֆլոտին» խորհուրդ է տվել չթռչել Թեհրան գիշերները
ՌԴ ԱԳՆ-ն «Աերոֆլոտին» խորհուրդ է տվել Մոսկվայից Թեհրան չվերթներ իրականացնել միայն ցերեկային ժամերին, հաղորդում է ՌԲԿ-ը:
Այդ որոշումը մշակվել է՝ հաշվի առնելով «Ռոսավիացիայի» եւ Իրանի ավիացիոն իշխանությունների դիրքորոշումը՝ ասել է ՌԲԿ-ի զրուցակիցներից մեկը:
Դեպի Թեհրան չվերթներ իրականացնող միակ ռուսական ավիաընկերությունը՝ «Աերոֆլոտը», սկսել է հետաձգել դեպի Թեհրան չվերթները հունվարի 11-ին:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում կործանվել է Ուկրաինական ավիաուղիներին պատկանող Boeing 737 ինքնաթիռը: Ինքնաթիռում եղել է 167 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ, բոլորը զոհվել են: Իրանի իշխանությունները կործանումը նախ բացատրել են տեխնիկական անսարքությամբ եւ միայն 3 օր անց հայտարարել, որ ինքնաթիռը պատահաբար խոցվել է հրթիռից, որը թռչել է ռազմական օբյեկտի վրայով: