«Ֆրանսիացի սարդ-մարդը» մտադիր է նվաճել 48 հարկանի երկնաքերը
«Ֆրանսիացի սարդ-մարդ» Ալեն Ռոբերը, ի պաշտպանություն թոշակային բարեփոխման դեմ պայքարողների, մտադիր է նվաճել Դեֆանս շրջանում գտնվող 48 հարկանի Tour Total երկնաքերը, հայտնում է Reuters-ը։
57-ամյա ալպինիստը նվաճել է ավելի քան 100 կառույցներ, այդ թվում՝ Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամուրջը եւ աշխարհի ամենաբարձր շենքը՝ Դուբայի Բուրջ Խալիֆան։
Ռոբերը հաճախ է շենքների վրա առանց թույլտվության բարձրանում, որի համար նրան բազմիցս կալանավորել են։ Նա մագլցում է առանց անվտանգության գոտու՝ օգտագործելով միայն ձեռքերը, մի զույգ սպորտային կոշիկներ եւ մի պարկ կավճի փոշի։
Արդեն մեկ ամսից ավելի Ֆրանսիան տառապում է նախագահ Էմանուել Մակրոնի թոշակային բարեփոխման դեմ բողոքի ցույցերից։