Հրդեհներ Ավստրալիայում. Balenciaga-ն կոալայի պատկերով հուդիներ ու շապիկներ է թողարկել
Balenciaga նորաձեւության տունը շապիկներ ու հուդիներ է թողարկել կոալայի պատկերով՝ Ավստրալիայում հրդեհների դեմ պայքարի համար գումար հավաքելու համար։ Ըստ տվյալների՝ երկրում հրդեհների պատճառով կոալաների 30 տոկոսը կարող է ոչնչանալ։
«Ի պատասխան Ավստրալիայում շարունակական ճգնաժամի Balenciaga-ն որոշում է կայացրել ավստրալական կոալաների պատկերով շապիկներ ու հուդիներ վաճառել, որոնց կյանքը շատ խոցելի են,- ասված է փարիզյան նորաձեւության տան հայտարարության մեջ,- Վաճառքից ստացված միջոցների 100 տոկոսը կուղղվի տեղի ամենաարդյունավետ բնապահպանական կազմակերպություններին, որոնք կորոշեն Kering Group-ի եւ Balenciaga-ի փորձագետները»։
Balenciaga ապրանքանիշի շապիկների ու հուդիների հավաքածուների շնորհիվ մայրցամաքի փրկությանը հնարավոր է միանալ արդեն այսօր։ Պաշտոնական կայքում հագուստի վաճառքը սկսում է հունվարի 13-ից, գրում է Dazed-ը։