Էկվադորում հրաբխի ժայթքում է տեղի ունեցել (Լուսանկարներ)
Էկվադորում ժայթքել է Լա-Կումբրե հրաբուխը: Այս մասին հայտնել է Գալապագոսի ազգային պարկը ֆեյսբուքի իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Լա-Կումբրե հրաբխի ակտիվությունն սկսվել է ժամը 18:15-ին»,- հայտնել է պարկի ղեկավարությունը:
Լա-Կումբրեն գտնվում է Ֆերնանդինա անմարդաբնակ կղզում: Բարձրությունը կազմում է գրեթե 1,5 հազար մետր:
Վերջին անգամ այն ժայթքել է 2018-ի հունիսին: