Թագից հրաժարվելուց հետո. ինչպես է արքայազն Հարին Disney-ից պայմանագիր «խնդրել» Մեգան Մարքլի համար
Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, որը թագավորական արտոնություններից հրաժարվելու մասին հայտարարելուց հետո վերջերս մեկնել է Կանադա, պայմանագիր է կնքել Disney-ի հետ, հայտնում է «The Times» թերթը։
Պարզվում է՝ արքայազն Հարին Disney-ի մուլտֆիլմերի հնչյունավորման մասին աշխատանք է «խնդրել» կնոջ համար ընկերության ղեկավարից՝ Բոբ Այգերից։
Արքայազն Հարիի ու Այգերի խոսակցությունը տեղի է ունեցել 2019թ.-ի հուլիսին «Առյուծ արքա» մուլտֆիլմի պրեմիերայի ընթացքում՝ կարմիր գորգին։ Արքայազնը մոտեցել է Disney-ի ղեկավարին ու հարցրել՝ արդյոք նա գիտի, որ իր կինը զբաղվում է ֆիլմերի հնչյունավորմամբ։ Վերջինս պատասխանել է, որ այս մաին տեղյակ չէ, սակայն ուրախ կլինի համագործակցել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սասեքսի դքսուհին բազմամիլիոնանոց գովազդային գործարքների մասին բանացկությունների է վարում նորաձեւության առաջատար տների, այդ թվում ֆրանսիական Givenchy ապրանքանիշի հետ։