Պոմպեոն կոչ է արել չեղարկել Կուբայի արտասահմանյան բժշկական ծրագրերի հետ կապված համաձայնագրերը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Կուբայի արտասահմանյան բժշկական ծրագրերում մասնակցող երկրներին կոչ է արել չեղարկել նրա հետ համաձայնագրերը՝ իբր կուբացի բժիշկների աշխատանքում խախտումների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես կիրակի օրը Twitter-ում գրել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, Կուբան «պատասխան չի տվել ստրկության եւ մարդկանց առեւտրի մասին ՄԱԿ հատուկ զեկուցողների նամակին, որտեղ ծայրահեղ մտահոգություն է արտահայտվում արտասահմանում բժշկական ծրագրերի շրջանակներում սպառնալիքների, ցածր աշխատավարձերի եւ աշխատանքի վատ պայմանների վերաբերյալ»։
2019թ․ հոկտեմբերին ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ էր մտցրել Կուբայի պաշտոնատար անձանց հանդեպ, որոնք պատասխանատու են արտասահմանյան ծրագրերի շրջանակներում կուբացի բժիշկների աշխատանքի պայմանների համար։ Պետդեպը պնդում է, որ բժիշկները «ստիպված են երկար աշխատել առանց հանգստանալու, ոչ անվտանգ եւ սահամանփակ տեղաշարժի պայմաններում»։ Կուբայի իշխանությունները, ամերիկյան կողմի վարկածով, իբր ստիպել են բժիշկներին օգնություն ցուցաբերել քաղաքական գործիքի կարգավիճակով՝ հանդուրժողականության հավաստիացումների դիմաց։