Օլգա Բուզովան ու Դավիթ Մանուկյանը նմանատիպ դաջվածքներ են արել (Տեսանյութ և լուսանկարներ)
Երգչուհի Օլգա Բուզովան ակնարկել է ընկերոջ՝ Դավիթ Մանուկյանի հետ սպասվող հարսանիքի մասին։ Հեռուստահաղորդավարուհին Instagram-ում բլոգերի հետ համատեղ տեսանյութ է հրապարակել Թաիլանդից։ Հոլովակում սիրահարները լողում են լողավազանում ու խոսում արեւային ակնոցների մասին։
Երիտասարդը նկատում է, որ իրենք նույն ապրանքանիշի արեւային ակնոց են կրում։ «Ամուսին ու կին՝ մի հոգի»,- պատասխանում է Բուզովան։
Դավան նաեւ ցույց է տվել, որ նա ու Օլգան նմանատիպ դաջվածքներ են արել։ Այժմ երկու աստղերի դաստակին առկա է անվերջության խորհրդանիշը։ Լուսանկարն ուղեկցվում է անգլերենով կարճ մեկնաբանությամբ․ «Սերը…»: Օլգան, ի դեպ, չի հրապարակայնացրել մարմնին նոր դաջվածքի առկայությունը։