Մահացել է «Էլեկտրոնիկի արկածները» եւ «Կախարդներ» ֆիլմերի ռեժիսորը
ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում մահացել է խորհրդային ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը։ Այս մասին Facebook-ում հաղորդել է նրա գործընկեր Միխաիլ Իդովը, հայտնում է Ռիա Նովոստին։
Կոնստանտին Բրոմբերգը ծնվել է 1939թ․ հոկտեմբերի 17-ին։ 1965թ․ նա վերջացրել է ԿՀՊԻ սցենարի բաժինը, այնուհետեւ ռեժիսոր է աշխատել հեռուստատեսությունում։ Բրոմբերգի դեբյուտային աշխատանքը դարձել է «Կոլկա Պավլյուկովի երկար օրը» կինոնկարը։
Ավելի ուշ նա նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսին են «Իսկական փողհար էր», «Էլեկտրոնիկի արկածները», «Կախարդներ», ինչպես նաեւ «Երալաշ» երգիծական կինոշարքի մի քանի թողարկումներ։
Բրոմբերգը «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմի համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, նա ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ է։