Պոմպեոն Իրաքին կոչ է արել պատժել «Բալադ» ռազմական բազայի վրա հարձակման մեղավորներին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրաքի կառավարությանը կոչ է արել հնարավոր բոլոր գործողությունները ձեռնարկել ռազմական բազաների պաշտպանության համար եւ պատասխանատվության ենթարկել «Բալադ» ռազմական ավիաբազայի վերջերս տեղի ունեցած գնդակոծության մեղավորներին, որտեղ տեղակայված է ամերիկյան զորակազմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վրդովված ենք իրաքյան ավիաբազայի նոր հրթիռակոծության մասին հաղորդագրությունից։ Ես աղոթում եմ վիրավորների շուտափույթ առողջացման համար եւ կոչ եմ անում Իրաքի կառավարությանը պատասխանատվության ենթարկել իրանցի ժողովրդի վրա այս հարձակման մեղավորներին»,- Twitter-ում գրել է Պոմպեոն։
Նա հավելել է, որ «իրաքյան կառավարության հանդեպ ոչ հանդուժողական խմբերի կողմից Իրաքի ինքնիշխանության խախտումը պետք է դադարեցվի»։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ Իրաքի ռազմաօդային «Բալադ» բազան Սալահ Էդ ԴԻՆ քաղաքում կիրակնօրյա հրթիռակոծության է ենթարկվել։ Նրա խոսքերով՝ «Կատյուշա» սարքերից առնվազն հինգ հրթիռային արկեր ընկել են «Բալադ»-ի վրա, որի հետեւանքով վիրավորվել է ՌԾՈՒ չորս զինվորական, որից երկուսը՝ սպա։