Զավարատնյուկի բուժումն անարդյունք է եղե՞լ
«Իմ հիասքանչ դայակը» սերիալի աստղ Անաստասիա Զավորոտնյուկը լքել է կլինիկան, որում բուժման կուրս էր անցնում, պնդում է «Свободная пресса»-ն։ Ըստ պերբերականի տվյալների` այս պահին «նրա բուժումն այլեւս իմաստ չունի»:
Կա նաեւ վարկած, իբրեւ արտիստի մտերիմների գումարը վերջացել է, եւ նրանք այլեւս չեն կարող վճարել նրա գտնվելը բժշկական կենտրոնում: «Մոսկվան է խոսում»-ի հաղորդմամբ` Զավորոտնյուկի տնօրենը՝ Մարինա Պոտապովան, կախել է հեռախոսը դուրսգրման մասին հարցից հետո: Աղբյուրը նաեւ գրում է, որ դերասանուհու վիճակը կայունացել է:
Զավորոտնյուկի մտերիմների լռության ֆոնին կասկած է առաջացել, որ հիվանդությունը կարող էր առաջ բերել արտամարմնային բեղմնավորումը: Ենթադրվում է, որ 2018թ.-ին դերասանուհին երրորդ երեխային լույս աշխարհ է բերել հենց այդ միջոցի օգնությամբ:
Instagram-ում հատուկ հաշիվ է ստեղծվել` «Աջակցություն Զավորոտնյուկին», որում աստղի մտերիմները խոստացել էին հավաստի տեղեկատվություն հրապարակել բուժման ընթացքի մասին:
Զավորոտնյուկի էջում վերջին հրապարակումն արվել է 2019թ.-ի դեկտեմբերի 31-ին: Դրանում դերասանուհու երկրպագուներին շնորհավորել էին Նոր տարվա առիթով եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար. «Նաստյան բոլորիդ բարեւ է փոխանցում եւ շնորհակալություն հայտնում ձեր աջակցության, աղոթքների եւ այն հոգեւոր ջերմության համար, որը նվիրում եք»: