Թուրքիան պատրաստ է գործելու՝ չսպասելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևին. Ռուբեն Սաֆրաստյան
«Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի հայտարարությունը շատ արագ հետևեց այս ամենի մեկնարկին: Եվ երկրորդ հանգամանքն այն է, որ այդ զինված խմբավորումների եւ 11 երկրների ներկայացուցիչները միանգամից հավաքվեցին Ստամբուլում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով` ինքը չի բացառում, որ այդ սադրանքի հետևում որոշ չափով կանգնած է նաև Թուրքիան:
Դավութօղլուի հայտարարությունն աննախադեպ էր, քանի որ նա միանգամից հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է գործելու՝ չսպասելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևին: Նրա խոսքով` որ անհրաժեշտ է սպասել քիմիական զենքի կիրառման հարցով ՄԱԿ-ի փորձագետների գնահատականին: