Թրամփը հայտնել է, թե իր համար միևնույն է՝ Իրանը բանակցությունների կգնա, թե ոչ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իր համար միեւնույն է՝ Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների կգնա, թե ոչ, գլխավորն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, իսկ երկրում բողոքողների դեմ բռնություն չկիրառվի: ԱՄՆ առաջնորդը համապատասխան հաղորդագրությունը կիրակի հրապարակել էր Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ազգային անվտանգության հարցերով օգնականն այսօր առաջարկեց, որ պատժամիջոցներն ու բողոքի ցույցրերը հանգեցրել են նրան, որ Իրանի «թթվածինը փակվել» է, եւ դա նրանց կստիպի բանակցությունների գնալ: Իրականում ինձ ամենեւին չի հետաքրքրում՝ նրանք արդյոք բանակցությունների կգնան: Դա կախված է միայն իրենցից, բայց ոչ մի միջուկային զենք եւ «մի սպանեք ձեր ցուցարարներին»,- գրել է նա: