«Ուրախ եմ, որ Միքայելի հետ մեր հանդիպումը այսպիսի ընթացք ստացավ». Նիկոլ Փաշինյանի գրառումը
Ուրախ եմ, որ Միքայելի հետ մեր հանդիպումը այսպիսի ընթացք ստացավ. իհարկե, պայմանով, որ բիզնեսը կրթությանը չպիտի խանգարի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բիզնեսն ինքը կրթական պրոցես պիտի լինի, իսկ դպրոցական կամ բուհական կրթությունը՝ առավել հաջողակ եւ գիտելիքահենք բիզնես վարելու միջոց:
Օլիգարխիկ բիզնես մոդելը Հայաստանում պիտի փոխարինվի ինտելեկտուալ բիզնես մոդելով»,-նշել է վարչապետը:
Նշենք, որ Միքայելը Գյուրմիում տնակային ավանի մի հատվածը մաքրել է աղբից, ծառ տնկել, հիմա էլ ճագար է պահում: Վարչապետը «Մեր ժամանակների հերոսը» հաղորդաշարից հայտնի ճագարագործ Դավիթ Դավթյանին հորդորել էր օգնել Միքայելին հոբբին բիզնեսի վերածել: Հիմա Միքայելը օրական 2-3 ժամ դասերից հետո 8 ճագարների հետ է անցկացնում:
15-ամյա ֆերմերը պատրաստ է իր գիտելիքները կիսել մյուսների հետ։