Մարինկա Խաչատրյանի եւ սիրելիի լուսանկարները՝ Մոսկվայից (Լուսանկարներ)
Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» սերիալում, նոր լուսանկարներ է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սիրելիի հետ է։ Կադրերն արվել են Մոսկվա քաղաքում։ Զույգը տաք հագուստ է կրում։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չի կատարել, իսկ հեշթեգներում նշել է. «#մոսկվատեղ#սելֆիթայմ»։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, սեւ բլուզ էր կրում, նույն գունի գլխարկ։ Մարինկան վառ շպարով էր, իսկ ձեռքին նվերի տուփ էր։ «Ես շատ եմ սիրում նվերներ ստանալ, իսկ դո՞ւք...»,- հետեւորդներին հարցրել էր նա։