Սպասվում է ձյուն. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝հունվարի 12-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունվարի 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերը սպասվում է ձյուն, 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +4+6։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1+3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1+3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +3+5,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1+3,
Լոռիում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +4+7,
Տավուշում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +6+9,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1+3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5+7,
Արարատում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5+7,
Արմավիրում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5+7,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1+3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5+7,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+10,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +4+7,
Արցախում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+6 (հովիտներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝+6+10)։