«Նա ասես թմրանյութ լինի»․ Ալեքսանդր Ցեկալոն՝ իր երիտասարդ կնոջ մասին (Տեսանյութ)
58-ամյա պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոն ներդաշնակություն է ցուցադրում իր կնոջ՝ նկարչուհի, դերասանուհի եւ մոդել Դարինա Էրվինի հետ: Նախօրեին աստղային զույգին լողափին «բռնացրել էին» կրքոտ համբուրվելիս։ Տեսագրությունը հայտնվել է Էրվինի Instagram սոցիալական ցանցի պաշտոնական էջի Stories բաժնում։
Շոումենը երիտասարդ կնոջ հետ ամանորյա տոներն անցկացնում է ԱՄՆ-ում՝ օվկիանոսի ափին, որտեղ էլ ապրում է Դարինան: Ինչպես նշում են լրագրողները, Ցեկալոն իսկապես երջանիկ է երիտասարդ կնոջ հետ եւ բառացիորեն դողում է նրա վրա:
Պրոդյուսերը բազմիցս խոստովանել է, որ հենց Դարինան է նրան ոգեշնչում նոր ձեռքբերումների, նրա հետ Ալեքսանդրը զգում է ստեղծագործական եւ հոգեւոր ուժերի ալիքը: «Նա թմրանյութերի նման է, միայն բնական է, որը չի կարելի գնել։ Այն, ինչ հիմա կա, ինձ համար շատ թանկ է ու ինձ շատ հարազատ։
Ես շատ եմ սիրում իմ կնոջը՝ Դարինային։ Թե ինչ է եղել նախկինում, կարեւոր չէ, կարեւորն այն է, թե ինչ է ապագայում», - խոստովանել է Ցեկալոն։