Թեհրանում հավաք է անցկացվել այն բանից հետո, երբ Իրանը Boeing-ի վթարի համար իր մեղքն ընդունել է (Տեսանյութ)
Շաբաթ օրը հարյուրավոր ուսանողներ են հավաքվել Թեհրանի Ամիր Քաբիր համալսարանի շենքի դիմաց՝ հարգելու ուկրաինական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հիշատակը, հավաքը վերածվեց ցույցի, հայտնում է Fars-ը:
Խաղաղ հավաքը հետագայում վերածվեց ցույցի. 700-1000 ուսանող սկսեց «արմատական կարգախոսներ» արտասանել: Նրանք պահանջում էին աշխատանքից հեռացնել և պատասխանատվության ենթարկել աղետի մեղավորներին:
Գործակալության տվյալներով՝ ցուցարարները պատռել են հունվարի սկզբին զոհված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Քասեմ Սուլեյմանիի դիմանկարը: Ավելի ուշ ոստիկանությունը ցրել է հավաքը:
«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի փոխանցմամբ՝ շաբաթ օրը երեկոյան քաղաքի կենտրոնական մասերում ոստիկանության աշխատակիցների կուտակումներ են նկատվել և ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: