Ռուս գործարար Եվգենի Պրիգոժինին ձերբակալել են Մյունխենի օդանավակայանում
Ռուս գործարար Եվգենի Պրիգոժինը ձերբակալվել է Մյունխենի օդանավակայանում, ուր ժամանել էր Սանկտ-Պետերբուրգից առավոտյան:
Ձերբակալման հնարավոր պատճառ լրատվամիջոցները նշում են գործարարի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները:
Պատժամիջոցները ազդել էին Պրիգոժինի ընկերություններից մեկի և խոշոր նավթային կազմակերպության վրա, որի հետ գործարարն ունի անմիջական կապ:
Նրան կալանքի տակ պահելու ժամկետները դեռ հայտնի չեն, հաղորդում է Zuerst գործակալությունը:
Պրիգոժինը հայտնի է դարձել որպես Սանկտ Պետերբուրգում մի շարք ռեստորանային համալիրների սեփականատեր, նրան համարում են ՌԴ նախագահի վստահված անձը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.ru կայքը, 2019 թվականի հունվարին Պրիգոժինի ընկերությունը ԱՄՆ Արդարադատության նախարարությունից պահանջել էր բացատրություններ, նաև դիմել դատարան` պահանջով ապացուցել, որ նրա և ընկերության նկատմամբ հետապնդում չի իրականացվում: