Միխայիլ Գալուստյանը «Նվեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ վնասվածք է ստացել
Միխաիլ Գալուստյանը «Նվեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ կտրել է ձեռքը:
Պատահարը տեղի է ունեցել, երբ դերասանը անհարմար մորթե հագուստով փորձել է մտնել պատուհանից ներս: Անզգուշություն հետևանքով Գալուստյանը հենվել է ապակու վրա, որը կոտրվել է և վնասել նրա ձեռքը:
Միխայիլ Գալուստյանը պրոդյուսեր Կարեն Հովհաննիսյանի և ռեժիսոր Արմեն Անանիկյանի հետ միասին հիմնել է "Fresh Film" կինոընկերությունը: «Նվեր» ֆիմը կդառնա նորաստեղծ ընկերության առաջին արտադրանքը: Գալուստյանը ֆիլմում կխաղա գլխավոր դերը:
Հանդիսատեսը կարող է գնահատել Գալուստյանի ստեղծագործությունը 2014 թվականի գարնանը: