Թուրք իրավապաշտպանը դատապարտել է ասորի հոգևորականի կալանավորումը
Թուրք հայտնի իրավապաշտպան Էրեն Քեսքինը դատապարտել է Մարդինի ասորական Մոր Յակուբ եկեղեցու քահանա Սեֆեր Բոլիչերի կանալանավորումը։
Էրեն Քեսքինը Twitter–ի իր էջում գրել է. «Կալանավորված ասորի հոգեւորականը Մարդինում մնացած շատ քիչ թվով ասորիներից մեկն է։ Նա մեծ ճնշումների տակ էր։ Քանի որ ուզում են, նրանց վռնդել։ 1915–ի ոգին ամեն տեղ է»։
Նշենք, որ թուրքական դատարանի որոշմամբ կալանավորվել է Մարդինի ասորական Մոր Յակուբ եկեղեցու քահանա Սեֆեր Բոլիչերինը, ում մեղադրում են Քուրդիստանի բանվորական կուսակցությանը օժանդակելու մեջ։