Յոգայի կեցվածք եւ լողազգեստ․ Նյուշան հանգստանում է Բալիում
Երգչուհի Նյուշան ամուսնու՝ Իգոր Սիվովի եւ մեկ տարեկան դստեր՝ Սիմբայի հետ հունվարյան արձակուրդներն անցկացնում է Բալիում եւ Instagram-ում կիսվում հանգստավայրում արված լուսանկարներով:
Լուսանկարներից մեկում երգչուհին ներկայացել է լողավազանի մոտ։ Կրում է սեւ լողազգեստ։ Հայտնի աստղի ձեռքում գեղեցիկ ծաղիկ է։
«Մեր գիտակցությունից անկախ ոչինչ գոյություն չունի, բացի... իր բոլոր դասերի եւ «պատիժների» պատվիրատուն դուք ինքներդ», - հրապարակմանը կից գրել է կատարողը։
Երկրպագուները հիացմունքով նկատել են, որ Նյուշան առանց կոսմետիկայի նույնպես շատ գեղեցիկ է:
«Առանց կոսմետիկայի հատկապես գեղեցիկ ես», «Կատարյալ աղջիկ», «Որքան սլացիկ կազմվածք ունես», «Լուսանկարը պարզապես ցնցող է, դուք հիանալի տեսք ունեք», — մեկնաբանել են օգտատերերը:
Աղբյուրը՝ 5канал