Մոսկվայում անհայտ անձը դանակով վիրավորել է պատգամավորի կնոջը․ նրա վիճակը ծանր է
Մոսկվայում անհայտ անձը դանակով հարձակվել է մունիցիպալ պատգամավոր Միխայիլ Խանանաշվիլիի կնոջ վրա, հաղորդում է Gazeta-ն։
Նշվում է, որ չարագործը կնոջ վրա հարձակվել է վերջինիս տան մոտ Նովիյե Չերյոմուշկի շրջանում։ Այնուհետեւ նա լքել է հանցանքի վայրը։
Ներկայումս տուժածը հիվանդանոցում է։ Խանանաշվիլիի խոսքերով, կնոջ վիճակը գնահատվում է որպես ծանր։
Պատգամավորը նաեւ հայտնել է, որ չգիտի թե ով կարող էր հարձակվել իր կնոջ վրա։
Կատարվածի փաստով հարուցվել է քրեական գործ։