Մերկապարուհին նեղսրտել է և Ջենիֆեր Լոպեսից պահանջել 40 մլն դոլար
Սամանտա Բարբաշը, որը դարձել է Ջենիֆեր Լոպեսի «Մերկապարուհիները» ֆիլմի գլխավոր հերոսուհու նախատիպը, դատարանի միջոցով կինոնկարի ստեղծողներից 40 մլն դոլար է պահանջել՝ որպես փոխհատուցում: Այս մասին հայտնում է BBC-ն։
Բարբաշը պնդում է, որ ֆիլմի ստեղծողները արատավորել են իր արժանապատվությունը։ Նա կարծում է, որ կեղծ տեսարաններում նրան ցույց են տալիս «զզվելի եւ անպատասխանատու» կերպարում:
Սամանտան նաեւ նշել է, որ ֆիլմի ստեղծողներն օգտագործել են նրա կերպարն առանց թույլտվության։ Նա հստակեցրել է, որ ֆիլմը որոշ մասերում բավականին ճշգրիտ փոխանցում է նրա կյանքի մանրամասները։ Դա թույլ է տալիս ուղիղ զուգահեռներ անցկացնել նրա եւ Լոպեսի՝ Ռամոն անունով հերոսուհու միջեւ։
Պահանջները ներկայացվել են STX Films, Gloria Sanchez Productions եւ Nuyorican Productions կինոստուդիաներին։ Վերջին ընկերությունը հիմնադրվել է Ջենիֆեր Լոպեսի կողմից։ SEX Films-ում պատասխանել են, որ «պատրաստվում են պաշտպանել իրադարձությունների վրա հիմնված պատմություններ պատմելու իրենց իրավունքը, որոնց փաստերը հանրամատչելի են դարձել»: