Ուկրաինայի ՆԳՆ-ն Թեհրանին է հանձնել Իրանում կործանված ինքնաթիռի զոհերի հարազատների ԴՆԹ նմուշները
Ներքին գործերի նախարարության փորձագետները եւ Ազգային ոստիկանության քննիչները հավաքել են «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի վթարից զոհված ուկրաինացիների հարազատների ԴՆԹ նմուշները եւ հանձնել Թեհրանին, տեղեկացնում է ՈւՆԻԱՆ-ը՝ հղում կատարելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։
«Էլեկտրոնային ԴՆԹ բանաձեւը այսօր առավոտյան ուղարկվել է մեր փորձագետներին, որոնք աշխատում են Թեհրանում ողբերգության տեղում։ Այժմ մենք սպասում ենք իրանական կողմից մարմինների նույնականացմանը եւ նրանց Կիեւ վերադարձնելուն»,- ասվում է հաղորդագրությունում։
ՆԳՆ-ում հիշեցրել են, որ 15 փրկարար, 4 քննիչ եւ ՆԳՆ 3 փորձագետ օգնում են իրանցի գործընկերներին հետաքննել Boeing 737-ի ողբերգության պատճառները։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ի առավոտյան Թեհրանում կործանվել էր ՈւՄԱ-ին պատկանող Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը, որում 167 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ կային։ Նրանք բոլորը զոհվել են, նրանց թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի, այդ թվում՝ 11 ուկրաինացի։