Թուրքիայի քրդական կուսակցությունը դատապարտել է ասորի հոգեւորականի կալանավորումը
Թուրքիայի Մարդին նահանգի ասորական եկեղեցու հոգեւորականի կալանավորումը դատապարտել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը։
Քրդական կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ ասորի հոգեւորականի կալանավորումը ասորիների նկատմամբ խտրականություն է եւ վատ նշան։ «Ասորիների դեմ ճնշումները պետք է շտապ դադարեցնել եւ ազատ արձակել ասորի հոգեւորականին»,–նշվել է հայտարարության մեջ։
Նշենք, որ Ասորի քահանան մեղադրվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» օժանադակելու մեջ։ Նա ձերբակալվել էր գաղտնի վկայի ցուցմունքի հիման վրա։