Մեգան Մարքլը պայմանագիր է կնքել Disney-ի հետ. հասույթը կտրամադրվի փղերի օգնությանը
Սասեքսի հերցոգուհի Մեգանը պայմանագիր է կնքել Disney ընկերության հետ, որի համաձայն՝ նա կհնչյունավորի կերպարներին, գրում է Daily Mail-ը։
Պարբերականը նշում է, որ հասույթը կտրամադրվի բարեգործությանը՝ փղերի օգնությանը։
Նշվում է, որ պայմանագիրը ստորագրվել է Սասեքսի հերցոգի եւ հերցոգուհու վեցշաբաթյա արձակուրդից առաջ, որը նրանք անցկացրել են Կանադայում։
Մինչ այդ բրիտանական գահի ժառանգը հայտարարել էր, որ հրաժարվում է թագավորական պարտականությունների կատարումից։
Պարբերականը նշում է, որ եթե զույգը որոշի պահպանել տիտղոսները, նրանց եկամուտները կարող են էապես բարձրանալ։
Լինելով միջազգային մասշտաբի գերաստղեր՝ նրանք կարող էին վեցանիշ կամ յոթանիշ գումարներ վաստակել միայն միջոցառումներին ներկա գտնվելով։