Մահաբեր Ամանոր՝ Մերձավոր Արևելքում (Տեսանյութ)
Մինչ աշխարհը ինքնամոռաց ու փակ աչքերով նոր տարի էր նշում, մոլորակում այնքան էլ ամանորի տրամադրություն չէր, հաղորդում է 1in.am կայքը:
Ռոյթերս-ի փոխանցամբ 80 մարդ է զոհվել Իրաքում Իրանի հրթիռային գրոհի հետևանքով։
Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, հայտնել Էր, որ իրանական կողմի արձակած հրթիռներն ընկել են Իրաքում Այն Էլ Ասադ ավիաբազայի այն մասում, որտեղ ամերիկացի զինծառայողներ չկային։
Հրթիռակոծմանը նախորդել էր Թրամփի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի, և Իրաքում շիայական ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների սպանությունը։
Ղասեմ Սոլեյմանին Իրանի համար առանցքային կերպար էր,առաջնորդի վստահելի անձ, իսկ այդպիսի գործչի գոյությունը ԱՄՆ-ի և Իսրայելի շահերին օգուտ չէր կարող լինել։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սոլեյմանիի սպանությունը համեմատել է մարդու կողմից ձեռքը կորցնելու հետ եւ խոստացել, որ դա անպատասխան չի թողնի: «Դուք գեներալ Սոլեյմանիի դեպքում ձեռքը կտրեցիք: Իսկ մենք ձեր ոտքերը կկտրենք մեր տարածաշրջանում»,- Ռոհանիի խոսքը մեջբերել են իրանական ԶԼՄ-ները: Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում տասնյակ մարդիկ ևս մահացել են։ Անդրադառնալով հրթիռակոծմանը, Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ իր երկրին հաջողվեց պատասխան տալ ԱՄՆ-ին՝ հրթիռակոծելով Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները, -այս գիշեր մենք ապտակ տվեցինք նրանց,-ասել է նա և այս ամենը դեռ ծաղիկներն են։
Ուկրաինայի միջազգային ավիաուղիները անորոշ ժամանակվ դադարեցրել է դեպի Իրան չվերթները, հիշեցնենք, որ հունվարի 8-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Բոինգ -737 ինքնաթիռը։ Ինքնաթիռի կործանման պատճառը իսկզբանե նշվում էր տեխնիկական անսարքությունը, սակայն կասկածներն էլ ավելի մեծացան երբ ավիաընկերության ներկայացուցիչները հայտնեցին, որ Թեհրանում կործանված օդանավը վերջին տեխզննումն անցել է հունվարի 6-ին, որի ընթացքում որևէ խնդիր չի հայտնաբերվել, հարկ է նշել որ ինքնաթիռը գրեթե նոր էր , այն ձեռք էր բերվել 2016թ-ին։ Պատահականությու՞ն, չեմ կարծում։ Ամեն դեպքում Ուկրաինայի նախագահ Զելինսկին հորդրորել է ձեռնպահ մնալ Թեհրանում Ուկրաինայի միջազգային ավիագծերի ինքնաթիռի կործանման չստուգված վարկածներ առաջ քաելուց, բայց այն փաստը որ ինքնաթիռը վերջին ստուգման համաձայն որևէ տեխնիկական խնդիր չի ունեցել, առիթ է տալիս կասկածելու այս մահաբեր գործողությունների շղթայի փոխկապակցվածության մասին։