Քեյթ Միդլթոնը ծննդյան օրվա կապակցությամբ խնձորի կեղևից պատրաստված պայուսակ է նվեր ստացել
Քեմբրիջի դքսուհի Քեթրինը ծննդյան օրը խնձորի կեղևից պատրաստված պայուսակ է նվեր ստացել, հաղորդում է Daily Mail-ը:
Հունվարի 9-ին լրացել է արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի, 38 տարին: Ի պատիվ տոնի՝ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող PETA կազմակերպությունը նրան Ashoka էկոարտադրողի կողմից պատրաստված Brigitte Oxymore պայուսակ է նվիրել:
Պայուսակը պատրաստված է վերամշակված խնձորի կեղևից, որը շատ նման է կաշվի: Աքսեսուարի առջևի մասում արհեստական սև զամշից ներդիր կա: Ըստ PETA-ի, պայուսակի բաց վարդագույն աստառի համար դիզայներները մի քանի վերամշակված պլաստիկ շշեր են օգտագործել: Պայուսակն արհեստական կաշվից և ոսկեգույն շղթայի տեսքով անջատվող ուսագոտիներ ունի:
Նման պայուսակի արժեքը Ashoka-ի պաշտոնական կայքում 240 եվրո է:
Կազմակերպությունը հուսով է, որ նվերը կոգեշնչի Քեյթ Միդլթոնին և նրա երկրպագուներին ավելի հոգատար լինել շրջապատող միջավայրի նկատմամբ: