Փաշինյանը մեզ փրկեց նախկին քարացած համակարգից՝ ստեղծելով մի համակարգ, որը շատ ավելի ազատ է, և հետո, ինչ են ուզում նրանից, քանդված երկրին տեր է դարձել. Նիկոլայ Ծատուրյան (Տեսանյութ)
Հին Ճապոնիայում համարվում էր, որ արվեստագետն այն մարդն է, ով ամեն օր ծառայություններ է մատուցում արվեստին: Եվ եթե նա այլևս ոչինչ չուներ տալու արվեստին, փոխում էր իր անունը և հեռանում քաղաքից: Այսինքն՝ արվեստագետի ցմահ կոչումներ չկային, եթե արվեստին ծառայություն չէին մատուցում, այլևս արվեստագետ չէին համարվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը նշեց, որ այս հարցում, ինչպես և շատ հարցերում, ճապոնացիները միանգամայն իրավացի էին: Նրա խոսքով՝ արվեստագետները հենց որ տեսնում են, որ թուլանում են, պետք է դադարեցնեն գործունեությունը, որովհետև վերջին շրջանի անզոր վիճակների ու թույլ գործերի ֆոնին խամրում են այն ձեռքբերումները, որ ունեցել են նախկինում:
«Արվեստագետին նախևառաջ տաղանդ է պետք»,- ընդգծեց Նիկոլայ Ծատուրյանը՝ հույս հայտնելով, որ այս հեղափոխությունը կծնի նոր դեմքեր, նոր տաղանդներ:
«Փաշինյանը մեզ փրկեց նախկին քարացած համակարգից և ստեղծում է մի համակարգ, որը շատ ավելի ազատ է և շատ ավելի մարդավարի,- նշեց ռեժիսորը:- Ընդդիմությունը պետք է լինի կառուցողական, քննադատի, նշի թերությունները, օգնի, կառուցողական աշխատանք տանի և ոչ թե պարտիզանական շարժումներ սկսի և մտածի՝ ո՞նց անենք, որ տապալենք. հայրենիքի հերն անիծում են… Ի՞նչ են ուզում Նիկոլից, քանդված երկրի ղեկին է կանգնել և ամեն կերպ աշխատում է նորը բերել: Մեր ժողովուրդը շտապում է, բայց դա արագ չի լինի… Ես հավատում եմ երիտասարդներին, նրանց մեջ նոր շունչ կա, նորին ձգտում կա, պետք է կարծրատիպերից հեռանալ, ուրիշ կերպ մտածել ու ապրել…»:
Մանրամասն՝ տեսանյութում: