Ռիհաննան և Դրեյքը միասի՞ն են
Քրիս Բրաունից բաժանվելուց հետո՝ շատ մարդիկ Ռիհաննայի շուրջ տարբեր սիրավեպեր էին հորինում: Ապրիլին ասում էին, թե նա Ջասթին Լաբայի հետ է, իսկ օգոստոսին նրան տեսել են միանգամից երկու տղայի հետ: Համացանցում լուսանկարներ էին տարածվել, որում նա A$AP Rocky –ի հետ էր, իսկ այժմ լուրեր են տարածվել, թե նա Ռիռիի հետ է: Կան շշուկներ, որ Ռիհաննան "MTV Video Music Awards" մրցանակաբաշխությանը չէր ցանկանում ներկա գտնվել և նրան ռեփեր Դրեյքն էր համոզել, որ վերջինս ներկա գտնվի: Դրեյքի ու Ռիհաննայի սիրավեպի մասին լուրերը հատկապես տարածվեցին այն ժամանակ, երբ մրցանակաբաշխության ավարտից հետո նրանք միասին են հեռացել:
Համացանցում երգչուհու երկրպագուներն ակտիվորեն քննարկում են Դրեյքի և Ռիհաննայի հավանական սիրավեպի մասին լուրերը: Վերջերս Ռիհաննային և Դրեյքին միասին են տեսել նաև Մանհեթենի ռեստորաններից մեկում: