Նատալյա Բոչկարյովան ընդունել է մեղքը կոկաին պահելու մեջ
Թատրոնի ու կինոյի դերասանուհի Նատալյա Բոչկարյովան, որը 2019թ.-ին ձերբակալվել է, ամբողջությամբ ճանաչել է մեղքն ու զղջացել՝ խնդրելով դադարեցնել քրեական հետապնդումը եւ իր նկատմամբ դատական տուգանք նշանակել։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են իրավապահ մարմիններից։
«Բոչկարյովան դեռ քննության փուլում գործի կարճման եւ տուգանքի նշանակման մասին միջնորդություն է ներկայացրել։ Եվ քննությունը համաձայնել է նրա հետ, քանի որ նա նախկինում դատված չէ, ճանաչել է մեղքը, բնութագրվում է դրական, իսկ հանցագործությունը համարվում է ոչ մեծ ծանրության»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Բոչկարյովայի գործն ըստ ընդդատության ուղարկվել է Մոսկվայի շրջանային դատարան։ Նախկինում քննությունը դատարանին խնդրել էր դադարեցնել քրեական հետապնդումը եւ տուգանել դերասանուհուն։