Ստամբուլի քաղաքապետն այցելել է Հրանտ Դինքի թանգարան
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է «Ակոս» թերթի նախկին խմբագրության գրասենյակ, որը վերածվել է «Հրանտ Դինքի հիշողության» թանգարան։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն Հրանտ Դինքի այրու, ստամբուլահայ հայտնի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուի ուղեկցությամբ այցելել է Հրանտ Դինքի թանգարան։
Այցից հետո Ստամբուլի քաղաքապետը սոցկայքերում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի ստեղծողներին։ «Սրտում միշտ խաղաղություն կրող Հրանտ Դինքի հոգին թող լույսի մեջ լինի»,–գրել է Ստամբուլի քաղաքապետը։