ԱՄՆ-ում Իրանի հետ պատերազմի դեմ հարյուրավոր խաղաղ բողոքի ակցիաներ են անցկացվել
ԱՄՆ-ում Իրանի հետ պատերազմի դեմ հարյուրավոր խաղաղ բողոքի ակցիաներ են անցկացվել, հաղորդում է Huffington Post-ը:
MoveOn.org լիբերալ քաղաքացիական խմբի կողմից կազմակերպած «Ո՛չ Իրանի հետ պատերազմին» կարգախոսով հանրահավաքների մասնակիցները դեմ են ավիահարված հասնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:
«Թրամփի ոչ կշռադատված գործողությունները սպառնալիքի տակ են դրել անթիվ ամերիկացի զինվորականների, իրաքցիների, իրանցիների եւ այլ բազմաթիվ քաղաքացիական անձանց կյանքեր: Միլիոնավոր մարդիկ մազից են կախված: Մենք դասեր ենք քաղել Իրաքից, Աֆղանստանից, Եմենից եւ անվերջանալի համաշխարհային պատերազմից»,- ասվում է հայտարարության մեջ:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կան գրություններ՝ «Թրամփ, դա քո մեզքն է», «Բավական է զոհել անմեղ մարդկանց կյանքը հանուն վերընտրման քարոզարշավի»:
Ցույցեր են անցկացվել Նյու Յորքից մինչեւ Չիկագո, Ատլանտայից մինչեւ Լոս Անջելես: