ԱՄՆ զինվորականները գնահատում են Մերձավոր Արեւելքում իրենց պաշտպանական դիրքերի կանոնավորումը
ԱՄՆ զինվորականները գնահատում են Մերձավոր Արեւելքում իրենց պաշտպանական դիրքերի կանոնավորումը Իրաքում ամերիկյան բազայի ուղղությամբ Իրանի հրթիռային հարվածից հետո:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքով՝ Թեհրանն ավելի շատ հակված է հարձակվել ԱՄՆ դիրքերի վրա այլ երկրներում, բացի Իրաքից, հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ի գիշերը Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքում ամերիկյան բազայի ուղղությամբ՝ ի պատասխան իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Վաշինգտոնում հայտարարել են, որ հրթիռակոծության հետեւանքով ամերիկացի զինվորականների շրջանում զոհեր չկան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցների սահմանման մասին: