Այսօր Մայքլ Ջեքսոնը կդառնար 55 տարեկան
Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958թ-ի օգոստոսի 29-ին, Գերիում: Նրանց ընտանիքում 9 երեխա կար: Նա 7-րդ երեխան էր: Նա փոփ- երաժշտության արքայի կոչմանն է արժանացել: Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ ձայնասկավառակ վաճառած արտիստն է:
Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նա ամենատաղանդավոր և ամենաազդեցիկ արտիստներից էր: Ջեքսոնը այն եզակի երգիչներից է, ով 15 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակին և վաճառել է ավելի քան 780 միլիոն ձայնասկավառակ: Արտիստը նաև մեծ մարդասեր էր և ուներ 39 բարեգործական ընկերություն: «Thriller», «Beat It», «Billie Jean» տեսահոլովակների շնորհիվ՝ դարձավ առաջին աֆրոամերիկյան երգիչը, ում ցուցադրեցին "MTV" ալիքով:
1982 թ-ին թողարկված նրա "Thriller" ալբոմն առ այսօր մնում է աշխարհում ամենաշատ վաճառվածը:
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ-ի հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում: Արտիստի հրաժեշտի արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհում դիտել են միլիոնավոր մարդիկ:
Այսօր սիրված աստղը կդառնար 55 տարեկան: