Թրամփը հայտարարել է, թե «կասկածներ» ունի Թեհրան-Կիեւ ինքնաթիռի վթարի պատճառների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների խստացմանը, հայտնում է Reuters-ը։ «Մենք խստացրել ենք պատժամիջոցները։ Դրանք առանց այդ էլ էական էին, սակայն այժմ մենք դրանք ավելի ենք խստացրել։ Ես հենց նոր հավանության արաժանացրեցի այն ֆինանսների նախարարության հետ»,- ասել է Թրամփը՝ չմանրամասնելով տեղեկատվությունը։ Թրամփը նաեւ մեկնաբանել է Թեհրան-Կիեւ չվերթի վթարը։
Նա նշել է, որ «կասկածներ» ունի վթարի մասին։ «Ես կասկածներ ունեմ։ Ես ոչինչ չեմ ուզում ասել, քանի որ այլ մարդիկ նույնպես իրենց կասկածներն ունեն»,- ասել է։ «Ինչ-որ մեկը կարող էր սխալվել․․․ Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ ինչ-որ շատ սարսափելի, շատ ավերիչ բան է տեղի ունեցել»,- հավելել է նա։ Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան Թեհրան-Կիեւ չվերթը վթարի էր ենթարկվել։
Բոլոր 176 մարդիկ, նրանց թվում 30 արտասահմանցիներ, որոնք եղել էին ինքնաթիռում, զոհվել էին։ Թեհրանը հայտարարել է, որ վթարի պատճառ է հանդիսացել շարժիչի այրումը։