Լիազորություններից հրաժարվելուց հետո Մեգան Մարքլը հանել է ամուսնական մատանին. (Լուսանկար)
Մեգան Մարքլը հանրությանն է ներկայացել այն բանից հետո, երբ հրապարակվել է Սասեքսի դուքսի ու դքսուհու հայտարարությունը, որ նրանք հրաժարվում են թագավորական ընտանիքի պաշտոնական անդամների լիազորություններից։
Մեգանը ներկայացման է մասնակցել Լոնդոնի Դորֆմանի թատրոնում։ Մեգանը դրա հովանավորն է դարձել արքայազն Հարիի հետ ամուսնությունից հետո։
Դքսուհուն ուղեկցում էին երկու թիկնապահներն ու անձնական օգնականը։ Մեգան Մարքլը գործական ոճ է ընտրել՝ լայն, սեւ տաբատ, բաց գույնի բլուզ, սեւ բաճկոն եւ դասական բարձրակրունկներ։ Նա հավաքել է մազերը եւ բնական դիմահարդարում ընտրել, գրում է The Sun-ը։
Լրագրողները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Մարքլը հրաժարվել է զարդերից։ Նա չի կրել ամուսնական մատանին, ինչպես նաեւ հավատարմության մատանին, որն ամուսինը նվիրել է ամուսնության մեկամյակի առիթով։ Նա հանել է նաեւ նշանադրության հայտնի մատանին, որը զարդարված է երեք ադամանդով։ Զարդը պատրաստվել է Հարիի բացառիկ դիզայնով։ Այդ նապատակով օգտագործվել է նրա մոր՝ արքայադուստր Դիանայի հավաքածուի ադամանդը, ինչպես նաեւ երկու քար, որոնք արքայազնը բերել է Բոտսվանա ճամփորդությունից։
Լուսանկարները՝ BackGrid, Getty images