Ե՛վ ԱՄՆ-ում, եւ՛ Իրանում շահագրգիռ չեն իրավիճակի հրահրմամբ. փորձագետ
ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակամարտության ապակայունացում արդեն կա: Երկու կողմերում պատրաստվում են ընտրությունների, եւ նրանք շահագրգիռ չեն իրավիճակի հետագա հրահրմամբ: Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նա նշեց, որ սպառնալիքը շարունակում է պահպանվել: «Այս անգամ կողմերը ստուգեցին եւ միմյանց ցույց տվեցին իրենց ուժն ու հնարավորությունները, սակայն նրանք պետք է փորձեն լուծել առկա խնդիրները»,- ասաց նա:
Արաբագետը կարծում է, որ ԱՄՆ-ը շարունակում է պահպանել տարածաշրջանում իր ազդեցությունը՝ թեկուզեւ անուղղակի կերպով: «Հայկական կողմը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի եւ նպաստի լարվածության թուլացմանը»,- եզրափակեց Սարգիս Գրիգորյանը: