ԱՄՆ-ը պետք է վերադառնա միջուկային գործարք՝ քննարկելու նրա ասպեկտները. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ասպեկտների վերաբերյալ միայն համաձայնագրին Վաշինգտոնի վերադարձի պայմանով։ Այս մասին ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին՝ մեկնաբանելով չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունը։
«ԱՄՆ-ի համար ավելի լավ է վերադառնալ ԳՀՀԾ եւ վերադառնալ բանակցություններին,- ասել է նա ՏԱՍՍ-ի հետ զրույցում։- Եթե ԱՄՆ-ը վերադառնա եւ կատարի ԳՀՀԾ-ն, կարծում եմ, մենք կկարողանայինք բանավիճել 5+1 ձեւաչափում (ՄԱԿ ԱԽ հինգ մշատական անդամները եւ Գերմանիան, որոնք բանակցում են Իրանի հետ)»։
«ԱՄՆ-ը այն վիճակում չէ, որ իր կամքը թելադրի մյուսներին,- ընդգծել է դիվանագետը։- Նա դուրս է եկել ԳՀՀԾ-ից մեկուկես տարի առաջ։ Այժմ պատժում է այն երկրներին, որոնք մնացել են համաձայնագրում։ ԱՄՆ-ը պետք է փոխի դիրքորոշումը եւ կատարի իր պարտավորությունները»։