Լեոնարդո Դի Կապրիոն հիացնում է ինձ. Դուգլաս Բուտ
21-ամյա Դուգլաս Բուտը, ով Հեյլի Սթեյնֆիլդի հետ խաղալու է «Ռոմեո և Ջուլիետ» Ֆիլմում, "Flaunt" ամսագրին տված հարցազրույցի ժամանակ ասել է, թե ինչու է որոշել գնալ Լեոնարդո Դի Կապրիոյի հետքերով:
«Լեոնարդո Դի Կապրիոն միշտ ճիշտ ընտրություն է կատարում: Նա չի նկարահանվում միլոնավոր ֆիլմերում, այլ նախընտրում է նկարահանվել այն ֆիլմերում, որտեղ ինքն իրեն լավ կզգա: Նա աշխատում է այն ռեժիսորների հետ, ում հետ ցանկանում է:Ես հարգում եմ նրան, որովհետև ինքը կարողանում է իրեն գնահատել: Կար ժամանակ, երբ բոլորը հիացած էին նրա գեղեցկությամբ, բայց Դի Կապրիոն ուշադրություն չէր դարձնում նրանց, նա կենտրոնացած էր իր աշխատանքի վրա»,-ասել է Դուգլասը:
Հիշեցնենք, որ «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմը սեպտեմբերին մեծ էկրանին էբարձրացվելու: Այդ ժամանակ միայն հանդիսատեսը կարող է գնահատել նոր Ռոմեոյի խաղը: