Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Վլասովային մեղադրում է ստի համար
Մի քանի օր առաջ ռուսական հեռուստաալիքներից մեկով հաղորդում էին ցուցադրում, որը նվիրված էր Արմեն Ջիգարխանյանի եւ Տատյանա Վլասովայի վերամիավորմանը։ Վերջինս կարողացել է ներել ամուսնուն եւ նրան խնամելու համար Ամերիկայից վերադարձել է Մոսկվա։
KP.ru-ին տված հարցազրույցում դաշնակարահուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան՝ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը, մեկնաբանել է 77-ամյա Վլասովայի՝ Լաս Վեգասից Մոսկվա՝ նախկին ամուսնու մոտ տեղափոխվելու մասին թոք-շոուն եւ հաղորդման ընթացքում ցուցադրված լուսանկարները։
«Կարծում եմ՝ Տատյանա Սերգեեւնայի հետ այդ «վերամիավորումը» տեղի է ունեցել բացառապես շոուի նպատակով։ Նա չի աշխատում, ոչինչ չի կարողանում անել։ Ավելին, չի աշխատել 23 տարի, ինչ Ամերիկա է տեղափոխվել։ Նախկինում Արմեն Բորիսովիչը նրան պարբերաբար գումար էր ուղարկում ապրուստի համար։ Հիմա այդ աղբյուրը ցամաքել է։ Ես մոտավորապես գլխի եմ ընկնում՝ ինչ հոնորար է նրան վճարել հեռուստաալիքը։ Նրա համար դա մեծ գումար է։ Կարծում եմ՝ նրան Արմեն Բորիսովիչի մոտ են բերել՝ եթերի համար լուսանկարելու համար։ Գանգուրները հարդարել են, նստեցրել բազմոցին։ Վճարել են ճանապարհի համար եւ ետ տարել Ամերիկա։ Ոչ մի վերամիավորում չկա։ Ջիգարխանյանի նկատմամբ հոգ է տանում խնամողը»,- հայտարարել է դերասանի երրորդ կինը։
Դաշնակահարուհին պնդում է, որ Արմեն Բորիսովիչը վերջին տաս տարիների ընթացքում «իր Տատյանայի» հետ առհասարակ չի ցանկացել խոսել։ Նա նրան մեղավոր է համարել ընտանեկան խնդիրներում եւ կատակով «Բաբա Յագա» անվանել։