«Օսկար» մրցանակաբաշխությունն այս տարի եւս կանցնի առանց հաղորդավարի
ABC Entertainment-ի նախագահ Քերի Բերկը հայտարարել է, որ կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունն այս տարի եւս կանցնի առանց հաղորդավարի:
Reuters-ի հաղորդմամբ` փետրվարի 9-ին «Օսկար»-ն այս ձեւաչափով անցկացնելու որոշումը կապված է նախորդ տարվա լավ արձագանքների հետ: 30 տարվա ընթացքում առաջին անգամ մրցանակաբաշխության արարողությունն անցկացվեց առանց հաղորդավարի. կատակերգու Քեւին Հարթը Twitter-ում իր հոմոֆոբ հրապարակումների շուրջ սկանդալի պատճառով հրաժարվել էր վարել արարողությունը:
Նրան փոխարինող չէին գտել, ինչը ոչ մի կերպ չէր փչացրել դիտումները: 2019թ.-ին «Օսկար»-ի լսարանը կազմել է 29,6 մլն մարդ:
Այս տարի եւս որոշում է կայացվել այն անցկացնել առանց հաղորդավարի: Միայն թե դժվար է հաստատապես ասել` արդյոք դա երկրորդ անգամ բարձր դիտումներ կապահովվի, թե ոչ: