Սենսացիա․ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին հրաժարվել են «թագավորական ընտանիքի անդամ» կոչումից
Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը որոշել են հրաժարվել իրենց որոշ լիազորություններից եւ թագավորական ընտանիքից դառնալ ֆինանսապես անկախ, որպեսզի ապրեն երկու երկրում: Այս մասին նրանք գրել են Instagram-ի իրենց պաշտոնական էջում։
«Մենք մտադիր ենք, որպես թագավորական ընտանիքի «ավագ» անդամներ հեռանալ գործերից եւ աշխատել ֆինանսապես անկախ դառնալու համար։ Միաժամանակ շարունակելով աջակցել Նորին Մեծություն թագուհուն: Այժմ մենք ծրագրում ենք մեր ժամանակը կիսել Միացյալ Թագավորության եւ Հյուսիսային Ամերիկայի միջեւ», - ասվում է հրապարակման մեջ։
Հարրին ու Մեգանը կհրաժարվե՞ն իրենց տիտղոսներից՝ դեռ պարզ չէ։ Ամեն դեպքում իրենց հայտարարությունը նրանք ստորագրել են որպես Սասեքսի դուքս ու դքսուհի։