Գալկինից երիտասարդ է երեւում․ հանկարծակի երիտասարդացած Ալլա Պուգաչովան հիացրել է երկրպագուներին
![](/timthumb.php?src=disc/09-01-20/685a7334b73b7812b68187ba78a9c4df.jpg&w=450)
Ալլա Պուգաչովայի եւ Մաքսիմ Գալկինի աստղային ընտանիքի երկրպագուները հիացած են պրիմադոննայի արտաքինով: Instagram-ի իր էջում շոումենը կնոջ եւ հարազատների հետ համատեղ լուսանկար է հրապարակել, որտեղ նա գրկախառնված է անսպասելիորեն երիտասարդացած կնոջ հետ:
Աստղային զույգը Սուրբ Ծնունդը նշել է պրոդյուսեր Ալեքսանդր Դոստմանի եւ նրա կնոջ՝ Իդայի հետ՝ տոնական ընթրիքի շուրջ: Այսպես, տոնական լուսանկարում առաջին հերթին երկրպագուները ուշադրություն են դարձրել երգչուհու արտաքին տեսքին, որը հյուր է գնացել գանգուր սանրվածքով եւ նուրբ դիմահարդարմամբ։ Նա կրում է բարձր գոտկատեղով լայն տաբատ եւ սեւ օվերսայզ բլուզ։
Կերպարն այնքան ոճային է ստացվել, որ Պուգաչովան ամուսնուց երիտասարդ տեսք է ունեցել։