Ինչպես իրանցիները, այնպես էլ ամերիկացները բլեֆ են անում. ռուսաստանցի փորձագետ
Իրանա-ամերիկյան դիմակայությունում բլեֆը բավական շատ է ինչպես ամերիկյան, այնպես էլ իրանական կողմից։ Այս մասին հունվարի 8-ին ասաց քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։
«Այո, իրավիճակը բարդ է, եւ պետք է պարզել այն, բայց պատերազմ չի լինի՝ չնայած այն բանին, որ շատերն են սպասում դրան։ Իրանը միայնակ խոր առճակատման չի գնա ԱՄՆ-ի դեմ, պատերազմ չի ուզում նաեւ Վաշինգտոնը»,- նշել է նա։
Փորձագետն ավելացրել է, որ Իրանի հրթիռային հարվածները համենայնդեպս հետաքրքրություն են առաջացնում աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ դրանք հասցվել են Բաղդադի մոտ եւ Իրաքյան Քրդստանի տարածքում գտնվող ամերիկյան ռազմակայանին։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին իրանական ԶՈւ-ն Երկիր-Երկիր դասի տասնյակ բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել իրաքյան Ալ Անբար նահանգի ամերիկյան ռազմակայանին։ Հարվածը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատասխանն էր։
Աղբյուր՝ News.am